Թուրք կին ոստիկանը ճոխ նվերների դիմաց մասնակցել է խմբակային սեքսի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 22, 2010 17:28

Ստամբուլում ձերբակալվել է ոստիկանության կին աշխատողներից Յ. Է.-ն, ով մեղադրվում է պաշտոնը չարաշահելու, հանցանքները տեսնելու եւ միջոցներ չձեռնարկելու, թմրանյութ պահելու եւ օգտագործելու մեջ:

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ կին ոստիկանը պարբերաբար սեռական հարաբերությունների մեջ է մտել հարուստ գործարարների, հանցագործ խմբավորումների անդամների հետ՝  ճոխ նվերների՝ թանկարժեք զարդերի, բջջային հեռախոսների եւ ավտոմեքենայի դիմաց։

Հայտնի է դարձել, որ կին ոստիկանը մի հանցագործ խմբավորման պատկանող խաղատանը թմրանյութ է օգտագործել, որից հետո խմբավորման անդամներից մի քանիսի եւ եւս մեկ կնոջ հետ մասնակցել խմբակային սեքսի։ Այնուհետ խմբավորման անդամները սկսել են կին ոստիկանին շանտաժ անել՝ ստիպելով կատարել իրենց հրամանները։  Կին ոստիկանն իր վիճակի մասին պատմել է մեկ այլ կին ոստիկանի, ով այդ մասին չի հայտնել ղեկավարությանը եւ նույնպես մեղադրվում է հանցակցության մեջ:

Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները հիշյալ պատմության մասին տեղեկացել են եւ սկսել հետեւել  կին ոստիկանի հանցավոր գործունեությանը։ Այնուհետ բավարար ապացույցներ հավաքվելուց հետո ձերբակալվել են 3 ոստիկան 10 քաղաքացիական անձ։ Կին ոստիկանի տնից հայտնաբերվել են ճոխ նվերներն ու զարդերը:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply