Հրդեհ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան հարեւանությամբ. Այրվել է 3 ավտոմեքենա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 22, 2010 17:01

Այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 7:00-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան ձորում գտնվող ավտոմեքենաների գարաժում: ԻնչպեսNEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության աշխատակիցները, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները համայնքի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հրդեհի հետեւանքով այրվել է 3՝ «Մերսեդես C 230» մակնիշի 18 UU 195 համարանիշի, սպիտակ «Հունդաի» եւ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները:

Հրդեհի վայրում այս պահին քննչական գործողություններ են կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կդառնա փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply