ԼՂՀ Նախագահ. «Արցախը կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից և դառնալ կենսունակ երկիր»

Պաշտոնական, Օրվա լուր | | November 22, 2010 16:55

Նոյեմբերի  21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սուրբ Ղևոնդյանց Մայր տաճար և մասնակցել կիրակնօրյապատարագին:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, նույն օրը երկրի ղեկավարն ընդունել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Լի Բակային: Հանդիպման ընթացքում քննարկվել ենփոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:  Այնուհետև Բակո Սահակյանը Պասադենա քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2010»-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը և այնտեղ հանդես եկել հետևյալ ելույթով:  «Հարգելի հայրենակիցներ,    Թանկագին բարեկամներ,    Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ, որ կրկին առիթունեմ հանդիպել և ողջունել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին: Աշխարհասփյուռ հայությունը միշտ ընդգծվածդերակատարություն է ունեցել Հայրենիքի և հատկապես Արցախի զարգացման ու զորացման գործում: Վերջին 15 տարվաընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացվել են տասնյակ միլլիոնդոլար արժողությամբ տարբեր ծրագրեր: Արցախի ժողովուրդը շնորհակալ է նման հոգատար վերաբերմունքի համար:Մեկտարի առաջ համայն հայությունը համախմբեց իր ջանքերը հինավուրց հայկական քաղաքներից մեկի` Շուշիիվերականգնման ու զարգացման գաղափարի շուրջ: Շուշիում արդեն սկսված են վերականգնողական աշխատանքները ևգտնվում են ակտիվ փուլում:

Մենք վստահ ենք, որ այս քաղաքն անպայման կդառնա ժամանակակից ու ծաղկուն: Արցախիառջև ծառացած կարևորագույն խնդիրներից է նաև խմելու ջրի հարցը: Այն ունի և քաղաքական, և տնտեսական, ևսոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն: Մեր բնակչությունը առայսօր մեծ դժվարությունների է հանդիպում խմելուջրի իր մինիմալ կարիքները հոգալու գործում: Մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղերում զգացվումէ ջրի խիստ պակաս: Մարդիկ ստիպված են մեծագույն դժվարություններով լուծել իրենց ամենօրյա կենցաղային խնդիրները:Մեր հանրապետությունում շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվում միայն մայրաքաղաքի մի քանի թաղամասերումև մի շարք բնակավայրերում, ինչը մեզ հաջողվել է վերջերս:Իհարկե, Արցախի իշխանությունները փորձում են ուժերիներածին չափով թեթևացնել բնակչության հոգսերը: Այստեղ մենք ունենք որոշ հաջողություններ: Ինչպես արդեն նշեցի, միշարք բնակավայրերում մեզ հաջողվել է լուծել այս հրատապ խնդիրը: Այնուամենայնիվ, ամբողջ հանրապետությանկտրվածքով այն պահանջում է համայն հայության ջանքերի համախմբում:

Բարեկամներ, միասին մենք ի վիճակի ենքլուծում տալ այս հարցին: Արցախի Հանրապետությունն ունի հսկայական ջրային պաշարներ: Այստեղից են սկիզբ առնում Թարթառը, Արփան, Որոտանը և այլ խոշոր գետեր: Արցախում մեկ շնչին բաժին ընկնող միայն մակերեսային հոսքի ջրային պաշարները կազմում են 19 հազար խորանարդ մետր, իսկ Արաքսի ջրերի հետ միասին` ավելի քան 65 հազար: Այս չափանիշով մեր հանրապետությունը ջրային պաշարներով ամենաապահովված երկրների շարքին է դասվում: Պետք էուղղակի ճիշտ օգտագործել այդ հարստությունը և կառուցել ժամանակակից ջրային համակարգեր:   Մենք` հայերս, խոսելովհայրենիքի մասին, հաճախակի ենք օգտագործում «մեր հողն ու ջուրը» արտահայտությունը: Այն ունի խոր իմաստ: Ջուրըմարդուն հողի հետ կապող ամենակարևոր գործոններից մեկն է: Առանց ջրի իրոք չկա կյանք: Ջրի հիմնախնդիրն առնչվում էկենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Լուծում տալով այդ հարցին, մենք հուսալի հիմք ենք ստեղծում Արցախիսոցիալ-տնտեսական ամբողջ համակարգի զարգացման համար` նրա վաղվա օրը դարձնելով բարեկեցիկ ու հուսալի:  Եվ այսգործում մենք ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը: Այսօր այս դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքերներկայացնում են հայկական Սփյուռքը և միշտ իրենց անձնական ավանդն են բերել հայրենիքի զարգացման ուբարգավաճման գործին: Հենց ձեր` Սփյուռքի և Մայր Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների աջակցության շնորհիվԱրցախը կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից և դառնալ կենսունակ երկիր` հպարտություն ներշնչելովբոլոր հայերին աշխարհի տարբեր ծայրերում: Համոզված եմ, որ այս ոգով մենք կշարունակենք Հայաստան-Արցախ-Սփյուռքեռամիասնության ամրապնդումը և համատեղ ուժերով կարձանագրենք նոր փայլուն հաղթանակներ»:

Դիտվել է 1570 անգամ:
Print Friendly

Leave a Reply