Պիտեր Սեմնեբին կարծում է, որ ղարաբաղյան գործընթացի բարդ շրջանը ետեւում է մնացել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2010 16:53

«Այն փաստը, որ որոշակի արագացումներ են նկատվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, այդ թվում` երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, հիմք են տալիս հուսալու, որ ղարաբաղյան գործընթացում բարդ շրջանը ետեւում է մնացել»: Այդ մասին ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, չնայած նրան, որ 2010-ը բանակցային գործընթացում նշանավորվել է բարդ շրջանով, կան որոշակի առաջխաղացումներ բանակցային գործընթացում, այսինքն բանակցություններն ընթացել են ոչ լավ տեմպերով, շփման գծում եղել են միջադեպեր, բայց կան որոշակի առաջխաղացումներ:

«Ակնհայտ է բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժերի առկայությունը, իսկ դա արդեն նշան է, որը մենք ողջունում ենք»,- ասել է Սեմնեբին, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը

Դիտվել է 1509 անգամ:
Print Friendly

Leave a Reply