Այս տարի Greencard վիճակախաղին մասնակցել է 15 միլիոն մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2010 16:43

Այս տարի Greencard վիճակախաղին մասնակցել է 15 միլիոն մարդ:Սա ռեկորդային թիվ է:

ԱՄՆ-ի պետքարտուղարության տվյալներով` հայցերի քանակը 25 տոկոսով գերազանցել նախորդ տարվա մակարդակը: Այդուհանդերձ` վիճակախաղի արդյունքում` միայն 50 հազար մարդ կարող է բնակության իրավունք ստանալ ,և որոշ օրենսդիրներ կոչ են անում կառավարությանը` հրաժարվել այդ ծրագրից:Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը: ԱՄՆ-ում ապրել կամեցողները հերթ են կանգնում կրպակների մոտ` Քենիայից մինչև Ղազախստան: Վերջին ժամերին 62 հազար հայց էր ներկայացվում 1 ժամվա ընթացքում: Անցյալ տարի վիճակախաղի հաղթողներից շատերը մարզիկներ են, սեփական ինտերնետ ընկերությունների տերեր, զինվորականներ, նույնիսկ` տաքսու վարորդներ, ովքեր արդեն ապրում են ԱՄՆ-ում: Այդուհանդերձ` քննադատները շարունակում են պնդել , որ ծրագիրը լուրջ վնասում է անվտանգությանը, քանի որ այս վիճակախաղը այն մարդկանց է տալիս հնարավորություն ապրելու ԱՄՆ-ում, ովքեր այս երկրի հետ ոչ մի կապ չունեն, մինչդեռ շատերը այս երկրում ունեն վաղեմի բարեկամական և ընկերական կապեր: Այս վիճակախաղն առաջին անգամ գործի է դրվել 1990 թվականին և նպատակ է ունեցել  ապահովել երկիր ներգաղթողների բազմազգությունը: Այսօր այս վիճակախաղին կարող են մասնակցել աշխարհի  գրեթե բոլոր երկրների քաղաքացիները ` բացառությամբ Մեքսիկայի, Չինաստանի, Հնդկաստանի և Ֆիլիպինների: Այս տարի վիճակախաղի մասնակիցների թիվը 2,5 անգամ ավել էր, քան 5 տարի առաջ:

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply