Ադրբեջանը «չդիմացավ» «Եվրատեսիլում» Վլադիմիր Արզումանյանի հաղթանակին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 22, 2010 16:39
«Եվրատեսիլ 2010» մանկական երգի միջազգային մրցույթի հեռարձակումն Ադրբեջանում ընդհատվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ հաղթողը: Ինչպես հաղորդում է «Երկրամասը», Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը, որն արմատներով Ղարաբաղից է, հեռարձակման ընդհատման պատճառ դարձավ: Ադրբեջանում երաժշտություն գնահատողներին այդպես էլ չհաջողվեց վայելել ղարաբաղյան հայի ելույթը` որպես «Եվրատեսիլ 2010»-ի հաղթող:
Նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ 2010»-ն ավարտվեց Հայաստանի հաղթանակով: Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը 120 միավոր հավաքեց:
Դիտվել է 1576 անգամ:
Print Friendly

Leave a Reply