Սաուդցի գործարարները մեծ եկամուտ են ստացել Հաջ ուխտագնացությունից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2010 16:24
Սաուդյան Արաբիայում Հաջից ստացած եկամուտը հասել է 35 միլիարդ ռիալի, ինչը համարժեք է 9,33 միլիարդ դոլարին: Սա 4 միլիարդ ռիալով ավել է նախորդից:«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հարցազրույցում Մեքքայի զբոսաշրջության և հյուրանոցների դեպարտամենտի ղեկավար Հալիլ Բահադիրը ասել է, որ հյուրանոցային և զբոսաշրջության, ինչպես նաև ուխտագնացների սպասարկման ընկերությունները և առևտրի տները մահմեդական Հաջ տոնից ունեցել են 35 միլիարդ ռիալ եկամուտ: Սաուդյան կոմերսանտները ուխտագնացներին վաճառել են առօրեական պահանջների 1,5 միլիարդ ռիալի, այսինքն`400 միլիոն դոլարի ապրանք:Այսպիսով` դա վկայում է այս տարի Հաջին մասնակցած մահմեդականների թվի աճի մասին:






Facebook
Tweet This
Email This Post
