Այսօր բանկային աշխատողի օրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 22, 2010 16:24
Այսօր բանկային աշխատողի օրն է. ՀՀ Կառավարության 2003թ. ընդունված որոշման համաձայն նոյեմբերի 22-ը հռչակված է «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐ»: Այդ առիթով առաջնահերթ միջոցառումների ցանկում համակարգի թոշակառուների համար կազ-մակերպվող միջոցառումներն են:
Նոյեմբերի 19-ին Ճյուղային Արհմիությունը ՀՀ ԿԲ , առևտրային բանկերի և ՈՒՎԿ-ների հովանավորությամբ կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում , որի ընթացքում ՀՀ ԿԲ և Ամերիաբանկի 45 թոշակառուներին հանձնվեցին նրանց բանկերի ղեկավարների կողմից հատկացված ֆինանսական աջակցություն և առևտրային բանկերի «Արդշինինվեստ», «Առէկսիմ» , «Անելիք», «Զարգացման Հայկական», «Արմսվիս», «Մելլաթ», «Հայբիզնես», «Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ», «HSBC» նաև «Գառնի–Ինվեստ», «Նոր-Հորիզոն» ՈՒՎԿ-ների աջակցությամբ ձևավորված սննդամթերքների փաթեթները:
Միջոցառմանը մասնակցում էին ª ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանը , ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության գործկոմի անդամները և «Գառնի –Ինվեստ» ՈՒՎԿ կազմ. պատասխանատու աշխատողը:
ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության լրատվություն






Facebook
Tweet This
Email This Post
