Հայաստանից` երեք մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 22, 2010 16:09

Նոյեմբերի 22-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկելիք ձյուդոյի «Գրան պրի» մրցաշարին Հայաստանից կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60 կգ),  Արմեն Նազարյանը  և Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ` 66 կգ): Ստուգատեսը վարկանիշային է 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Մրցաշարը, որի պարգևատրման հիմնադրամը  200 հազար դոլար է, ավարտվելու է նոյեմբերի 24-ին: Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ էր նշանակվել ռումինացի մասնագետ Կոնստանտին Բոգդանը, իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը դարձել է նրա հայրենակից Ադրիան Կրիոտուրուն:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply