ՅՈՒՆԵՍԿՕ-ն ջանում է փրկել միջերկրածովյան սննդակարգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2010 15:56

Միջերկրածովյան խոհանոցը այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության տակ է: Այն ներառված է համաշխարհային մշակույթի ժառանգության ցուցակում:Իտալիան արդեն մի քանի դար է` հպարտանում է  խոհանոցային իր ավանդույթներով: Այս երկրում առկա է այն կարծիքը, որ դա ավելի վաղ պետք է արվեր:Սակայն Ապենինյան թերակղզում լուրջ զգուշավորություն են դրսևորում, քանի որ համբուրգերները և կոլաները կարող են  հալածել ազգային խոհանոցը: Իտալացիների առողջության և կազմվածքի համար արդեն պայքարում է ոչ միայն սինյորա դե Մայոյի ռեստորանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի շնորհիվ խնկունիների`ռոզմարիների ջեռոցում ոչխարը և լյարդից ռագուն մշակութային ժառանգության մասունքներ են, չ՞է որ այդ խոհանոցի յուրաքանչյուր ուտեստ 100 տոկոսով համապատասխանում է միջերկրածովյան սննդակարգին. ամեն ինչ թեթև` պատրաստված ձիթապտղի ձեթով: Սննման տեսականին որոշել են ագարակատերերը. միայն թարմ սննդամթերթներ` ձուկ, բանջարեղեն, միսը` առանց սոուսների,միայն աղի և պղպեղի հետ, իսկ մածուկները` բանջարեղենի հետ: Լոլիկներ,անանուխ… Միջերկրածովյան խոհանոցը նախ և առաջ առողջ սննդակարգ է, որը կանխարգելում է դարի հիվանդությունը`ճարպակալումը և դրա հետ կապված հիվանդություններ, օրինակ` սրտի իշեմիկ հիվանդությունը…

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply