Ժերար Դեպարդյեն կոչ է արել իր հայրենակիցներին մասնակցել Ղարաբաղի օգնության համար հանգանակությանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 22, 2010 15:10

Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հանդես է եկել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում աջակցելու կոչով: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Դեպարդյեի տեսաուղերձը տեղադրված է YouTube կայքում: Այս տարի հիմնդրամի հեռուսամարաթոննն ընթանում է ,Ջուրը կյանք էե կարգախոսով: Սպասվում է, որ այս տարի Ֆրանսիայում հավաքվելու են 10 տոկոսով ավել ֆինանսական միջոցներ, քան 2009-ին, երբ հավաքվել էր 1.3 մլն եվրո: 12-ժամանոց հեռուստամարաթոնի հեռարձակումը նախատեսված է նոյեմբերի 25-ին: Ավանդույթի համաձայն, հեռարձակումը կայանալու է Լոս Անջելեսից հայկական ժամանակով երեկոյան 8-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Տարվա ընթացքում հավաքված միջոցներն ուղորդվելու են Արցախի եւ Հայաստանի գյուղական համայնքների ջրային համակարգի բարելավմանը: Ժերար Դեպարդյեն սեպտեմբերին ժամանել էր Հայաստան, որտեղ ծաղիկներ է դրել Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, հանդիպել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաեւ դարձել «Կարոտ 2010» մրցանակի դափնեկիր:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply