Նյուրենբերգի դատավարության սրահը վերածվեց թանգարանի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2010 15:23
Նյուրենբերգի դատավարության սրահը, որտեղ 1946 թվականին ընթացավ նացիստական Գերմանիայի ղեկավարների դատալսումը, պաշտոնապես վերածվեց թանգարանի: Թանգարանի բացման արարողությանը մասնակցել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Գվիդո Վեստերվելլեն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Թանգարանը անվանել են Մեմորիում: Այն մանրամասն նկարագրում է 11-ամյա գործընթացի բոլոր իրադարձությունները: Շինությունը զբաղեցնում է 7501 քառակուսի մետր: Վեստերվելլեն բացման արարողության ժամանակ գովաբանել է Նյուրենբերգի դատավարության պատմական դերը, ինչը շտկեց նացիստական դարաշրջանի այլասերվածությունը և ներկայացրեց դաշնակիցների զսպվածությունը, ովքեր հրաժարվեցին Գերմանիայի ժողովրդի հանդեպ վրիժառությունից: Գործընթացի փաստաթղթերը դրվել են արդի միջազգային իրավունքի հիմքում: Թանգարանի բացմանը մասնակցել է Նյուրենբերգյան գործընթացի դատախազներից մեկը` Բենջամին Ֆերենցը:






Facebook
Tweet This
Email This Post
