ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ռուսաստանի առաջարկության էությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2010 14:08
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը անցած շաբաթ օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդես եկավ աղմկահարույց առաջարկությամբ` տեղեկացնելով այնպիսի հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին, որ Ռուսաստանը պատրաստ լինի «ծածկելու» ողջ Եվրոպան հրթիռային հնարավոր սպառնալիքներից` Արևմուտքի նույնօրինակ պարտավորությունների փոխանակությամբ: Փորձագետները նշում են, որ կողմերի փոխհարաբերություններում բեկում է տեղի ունեցել, որից հետո Դաշինք Ռուսաստանի մուտքը լիովին իրատեսական է դառնում: Քանի որ գագաթնաժողովը անցել է փակ դռների ետևում, հակահրթիռային պաշտպանության համակարգի մանրամասները, որոնք առաջարկել է Մեդվեդևը, անհայտ են: Վերջնարդյունքային մամուլի խորհրդաժողովում Մեդվեդևը միայն ակնարկել է հակահրթիռային պաշտպանության հատվածական համակարգի մասին:«Կոմերսանտը» պարզաբանել է, որ հայեցակարգի էությունն այն է, որ կողմերը պետք է ստեղծեն հակահրթիռային և հակաօդային պաշտպանության միասնական պարագիծ: Ինչպես թերթին պարզաբանել է ռուս դիվանագետը, համաձայն այդ հայեցակարգի` Մոսկվան պարտավորվում է խփել հրթիռները, որոնց թիրախը Եվրոպան է `Ռուսաստանի տարածքով կամ էլ այն հատվածի, որի պատասխանատվությունը այս երկիրն է վերցրել է համաձայնագրով:Նմանապես` ՆԱՏՕ-ն պետք է իր վրա վերցնի Ռուսաստանը պաշտպանելու պարտավորությունը` իր հատվածով:Ըստ որում` վերահսկողական հատվածը կարող է խաչաձևվել և պետական սահմաններից դուրս գալ:






Facebook
Tweet This
Email This Post
