Գերազանց գնահատական
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 22, 2010 13:24
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան , ամփոփելով 2010-ի մրցաշրջանի արդյունքները, գերազանց գնահատական է տվել: Աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների, պատանիների և աղջիկների առաջնություններում, ինչպես նաև Աշխարհի գավաթի փուլային մրցաշարերում ընդհանուր հաշվով նվաճվել է 6 ոսկե, 4 արծաթե, 12 բրոնզե մեդալ: Ընդ որում, վերջին անգամ այս մարզաձևի Հայաստանի ներկայացուցիչներն աշխարհի չեմպիոնի կոչման էին արժանացել 2004-ին: Հրապարակվել են նաև լավագույն մարզիկների, մարզիչների և մրցավարների անունները:Լավագույն մարզիկների եռյակում են` աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլի հաղթող Աշոտ Դանիելյանը (Ստեփանակերտ), աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը (Եղվարդ) և Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը (ԲԿՄԱ): Լավագույն մարզիչներ են ճանչվել ՀՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանը (Ստեփանակերտ), ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Ավդալյան (Եղվարդ), ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Սևոյանը (Գյումրի):Լավագույն մրցավարներն են` միջազգային բարձրագույն կարգի մրցավար Էդուարդ Ասլանյանը ( Երևան), Միջազգային կարգի մրցավար Վովիկ Խոջայանը ( Աբովյան) և Հանրապետական կարգի մրցավար Վաչագան Խաչատրյանը (Երևան):






Facebook
Tweet This
Email This Post
