«32 Production»-ը կկազմակերպի ռոք համերգներ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 23, 2009 16:58

Ձախից`Գոռ Սուջյան, աջից` Կարեն Բաբաջանյան

«32 Production»-ը նախատեսում է կազմակերպել մի շարք ռոք համերգներ, որոնց կմասնակցեն «Ռեինկարնացիա», «Դորիանս» և «Էմփիրեյ» խմբերը: Տոմսերի արժեքն է 3000-6000 դրամ:

«32 Production»-ի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանն ասում է, որ առաջին համերգը կլինի «Դորիանս» խմբի մասնակցությամբ, որը տեղի կունենա հուլիսի 25-ին «32 ատամ» ակումբում:

«Դորիանս» խումբն արդեն մեկ տարի է` գոյություն ունի, մասնակցել է  «Եվրատեսիլ-2009»  նախընտրական փուլին՝ գրավելով 3-րդ տեղը: Իսկ «Տաշիր-2009» մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին:

«Մենակատար Գոռին՝ որպես երգիչ, ճանաչում եմ շատ վաղուց: Այս խումբն իր գործունեությամբ համապատասխանում է մեր չափանիշերին, մեր սկսած գործին: Կարծում եմ` մամուլին հայտնի է, որ ստեղծում ենք մի համերգային սրահ, ակումբ, որտեղ առաջնային տեղում է արվեստը, բեմը, շոուն, նոր մնացած ոչ կարևոր էլեմենտները, որ այսօր, ցավոք, գերակշռող մաս են կազմում մեր շոու-բիզնեսում»,-ասում է Բաբաջանյանը:

Այն հարցին, թե արդյոք կա «հայկական» ռոք, «Դորիանս»-ի մենակատար Գոռ Սուջյանն ասում է, որ «Ոստան Հայոց» և «Առաքյալները» խմբերը նոր հայկական տարրեր են ներմուծել իրենց ռոքի մեջ:

Համերգը տեղի է ունենալու հուլիսի 25-ին` ժամը 20.00-ին, Պուշկին 3 հասցեում գտնվող «32 ակումբում», որտեղ տեղի են ունեցել Արամ MP3-ի, «Ռեինկարնացիա» խմբի համերգները: Իսկ հուլիսի 31-ին կլինի  «Էմփիրեյ» խմբի համերգը:

Դիտվել է 1901 անգամ:
Print Friendly

Leave a Reply