7 ոսկի որոնողներ են զոհվել Սուրինամում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2010 12:48

7 ոսկի որոնողներ են զոհվել Սուրինամում հանքի փլուզման հետևանքով:Տ եղի ԶԼՄ-ների տեղեկատվությամբ`զոհվածները ոսկու արդյունահանմամբ են զբաղվում` առանց համապատասխան հավաստագրի և օգտագործում են պարզունակ տեխնոլոգիաներ: Ողբերգությունը տեղի է ունեցել 20 մետր խորության վրա: Հանքահորի պատերը փլուզվել են հորդառատ անձրևներից: Պատահարի մասին  իշխանություններին տեղեկացրել են կենդանի մնացած` 5 ոսկի որոնողները: Սուրինամում տարածված է չվերահսկվող ոսկու արդյունահանումը միայնակ- ջանադիրների կողմից: Այս տարածաշրջանում ոսկու տենդը խթանում է ոսկու համաշխարհային գների  աճը:  Սուրինամի կառավարության տվյալներով`միայն անցյալ տարի այս կերպ արդյունահանվել է 16 տոննա ոսկի:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply