Ամերիկացիները արձակել են աշխարհի ամենամեծ արբանյակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2010 12:32
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը կիրակի` նոյեմբերի 21-ին, արձակել են նոր գաղտնի արբանյակ –լրտես: Անօդաչու Delta 4 հրթիռը մեկնարկել է Կանավերալ հրվանդանից տեղի ժամանակով` ժամը17:58-ին: Այն մերձերկրյա ուղեծիր է դուրս բերել արբանյակը, որը Ազգային հետախուզական վարչության մամուլի ծառայության բնութագրմամբ`«խոշորագույնն է աշխարհում»: Տիեզերական այս գործակալի առաքելությունը խիստ գաղտնի է, չեն բացահայտվում նաև արբանյակի մյուս պարամետրերը:






Facebook
Tweet This
Email This Post
