Հզոր երկրաշարժ Թայվանի առափնյա շրջանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2010 12:19
Հնդկական օվկիանոսի արևելյան առափնյա շրջանում գտնվող Թայվանում տեղի է ունեցել երկրաշարժ`6,1 մագնիտուդ բալ ուժգնությամբ: Թայվանի երկրաշարժագիտական բյուրոյի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խուալյանից 22 կմ հեռավորության և երկրի մայրաքաղաք Թեյբեյից 135 կմ հեռավորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Թայվանում ամենաավերիչ երկրաշարժը տեղի ունեցավ 1999 թվականին, երբ բնական աղետից զոհվեց 2,3 հազար մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
