ՀՀ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «ՀայՌուսգազարդ»-ը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 23, 2009 16:43

g_image1ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներով`այս տարվա առաջին կիսամյակի 300 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն: Ընկերության կողմից կիսամյակի ընթացքում պետբյուջե վճարված հարկերի և տուրքերի չափը կազմել է մոտ 8 մլրդ 708 մլն  դրամ: Հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն «Արմենտել» ընկերությունն է, որի կատարած հարկային վճարումները մոտ 7 մլրդ 124 մլն 516 հազ. դրամ են:

Ցուցակի երրորդ տեղում «Ղ-Տելեկոմ» ընկերությունն է` մոտ 6 մլրդ 551 մլն 130  հազ. դրամ հարկի և տուրքի վճարով:

Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետության 300 խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակում են «Ալեքս Գրիգ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Վիդիս Դիսթրիբյուշն», «Սիթի Պետրոլ Գրուպ», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները  և «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը:

Նույն ժամանակահատվածում 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար մուծած 300 խոշոր ապահովադիրների ցուցակը գլխավորել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` վճարելով մոտ 1 մլրդ 104 մլն  դրամ:

Դիտվել է 2129 անգամ:
Print Friendly

Leave a Reply