Բուլուսան հրաբխի հնարավոր ժայթքման սպառնալիքի պայմաններում հազարավոր ֆիլիպինցիներ լքում են իրենց տները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2010 12:09
Լուսոն կղզու վրա գտնվող Սորսողոն նահանգում Բուլուսան հրաբխի հնարավոր ժայթքման սպառնալիքի պայմաններում հազարավոր ֆիլիպինցիներ լքում են իրենց տները: Ինչպես երկուշաբթի տեղեկացրել է Ֆիլիպինների քաղաքային ծառայության տարածաշրջանային ներկայացուցչությունը, այս շրջանից տարհանվել է 2,5 հազար մարդ: Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով` Բուլուսլանի ժայթքման դեպքում աղետի կենթաքրկվի 70 գյուղ, որտեղ ապրում է 80 հազար մարդ: Երկրաշարժագետների դիտարկմամբ` Բուսլանի ակտիվությունը շարունակում է ջանադրաբար աճել վերջին 2 շաբաթների ընթացքում: Կիրակի հրաբուխը դուրս է ժայթքել ծխի և հրաբխային մոխրի 2 կմ-ոց սյուն: Բուլուսան հրաբուխը ունի 1560 մետր բարձրություն և գտնվում է երկրի մայրաքաղաք Մանիլայից 390 կմ հարավ- արևելք: Բուլուսանի նոր ակտիվացում նկատվել է 2006 թվականի մարտին






Facebook
Tweet This
Email This Post
