Լոս Անջելեսում հանձնվեցին Ameriсаn Music Awards մրցանակները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2010 11:50
Լոս Անջելեսում ավարտվեց Ameriacn Music Awards մրցանակների պարգևատրման ծիսակատարությունը: Սա ԱՄՆ-ի ամենավարկանիշային երաժշտական մրցանակներից է` Grammy-ի հետ համատեղ: Այս տարվա լավագույն փոփ- խումբ համարվեց The Black Eyed Peas-ը: Քանթրի ոճում լավագույն կատարող դարձավ պատանի երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Ռիաննան ճանաչվել է «ռիթմ և բլյուզ» կարգում, իսկ նույնօրինակ կարգում տղամարդկանցից ճանաչվեց Աշերը: Այս տարվա իսկական հայտնագործություն էր 16-ամյա կանադացի Ջասթին Բիբերը: Նրան ճանաչեցին Youtube.com կայքէջի շնորհիվ: Նա ստացավ միանգամից 4 մրցանակ`«տարվա դերասան», «լավագույն դեբյուտ»,, «լավագույն փոփ- ալբոմ,« լավագույն փոփ երգիչ: Վերջին անվանակարգում նա շրջանցեց իր ուսուցիչներին` Էմինեմինև Աշերին:






Facebook
Tweet This
Email This Post
