Միջադեպ` Լազարյան ճեմարանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 22, 2010 11:45

Պահպանվել է ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյի կյանքից մի դրվագ, որը վկայում է նրա եւ հայ բարեկամներից մեկի հետ ունեցած ջերմ, մարդկային հարաբերության մասին: Հայտնի է, որ Լ. Տոլստոյի մտերիմ ընկերների թվում եղել են նաեւ հայեր, ռուս մեծ գրողը ժամանակին դատապարտել է Օսմանյան Թուրքիայում կազմակերպված հայկական առաջին կոտորածները:

Սանկտ Պետերբուրգում «Արմենպրես»-ի թղթակիցը արխիվներում արձանագրել Է հետեւյալ միջադեպը. մի անգամ Տոլստոյը նամակ է ստանում Ղրիմում բնակվող իր հայ ծանոթից: Նամակագիրը խնդրել էր, որ Մոսկվայում լինելիս նա այցելի Լազարյան ճեմարան եւ հետաքրքրվի իր ուսանող բարեկամի վիճակով, որից երկար ծամանակ լուր չի ունեցել: Որոշ ժամանակ անց Լեւ Նիկոլաեւիչը գործով մեկնում է Մոսկվա եւ որոշում այցելել Լազարյան ճեմարան, կատարել ընկերոջ խնդրանքը: Սակայն ճեմարանի դռնապահը նրան թույլ չի տալիս մտնել շենք:

Մեծ հումանիստը փորձում է բացատրել, թե ինչու է եկել, բայց անտաշ դռնապահը նրան մուրացկանի տեղ դնելով` կոպտում եւ պահանջում հեռանալ: «Անկոչ հյուրը» նորից է մոտանում դռնապահին եւ մեղմ ձայնով ասում. «Գնացեք եւ զեկուցե’ք` Լեւ Նիկոլաեւիչն է եկել»: Դռնապահը մի պահ ապշահար է լինում, ապա ուշքի գալով իրեն գցում դռնից ներս:

Քիչ անց ճեմարանի ղեկավարությունը, դասախոսներն ու ուսանողներն արդեն բակում էին, նրանք ողջույնների տարափի ներքո սիրելի գրողին ուղեկցում են ճեմարան: Որոշ ժամանակ անց, ճեմարանցիներին հրաժեշտ տալուց հետո Լեւ Նկոլաեւիչը մոտենում է շվարված ու ամոթխված դռնապահին եւ ասում. «Հարգելի’ս, ինչ՞ու ստիպեցիր, որ ես այդ երեք հիմար բառերն արտասանեի»:

Դիտվել է 1716 անգամ:
Print Friendly

Leave a Reply