Սենթ Լուիսը ԱՄՆ-ի ամենաքրեածին քաղաքն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2010 11:34

Միսսուրի նահանգի Սենթ Լուիզ քաղաքը ԱՄՆ-ում ճանաչվել է  հանցավորության ամենաբարձր մակարդակով:Այդ մասին վկայում են CQ Press հրատարակության խմբի հետազոտության տվյալները: Համաձայն այդ տվյալների`357 հազար բնակչություն ունեցող քաղաքի 100 հազար բնակչին 2009 թվականին  ընկել է 2070 հանցագործություն: ԱՄՆ-ում միջին հաշվարկով` այդ ցուցիչը կազմում է 429 հանցագործություն:

2006 թվականին Սենթ Լուիզը ԱՄՆ-ում ճանաչվեց ամենավտանգավոր քաղաքը: Այս անգամ Միսսուրի նահանգի այս քաղաքը երկրորդ տեղ մղեց 2003 և 2004 թվականներին ԱՄՆ-ի ամենաքրեածին քաղաքին`  Քեդմենին, որը գտնվում է `Նյու Ջերսի նահանգում: Քրեածին քաղաքների առաջին հնգյակում ներառված են Դեթրոիդը, Ֆլինթը(2-ն էլ Միչիգան նահանգ) և Օքլենդը`( Նյու Յորք նահանգ): Ամենամյա այս  վարկանիշում ներառվում են ավելի քան 75 հազար բնակչություն ունեցող քաղաքները, և այս հաշվարկը թվով 17-րդն էր: Աղյուսակը  կազմվում ` Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացրած հանցագործություններով: Հանցագործությունների ցուցակում սպանություններ են,  բռնաբարություններ, գողություններ,ավտոմեքենայի հափշտակություններ ևն:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply