Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված Բենիկ Պետրոսյանի ծննդյան 70 ամյակին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 22, 2010 11:08
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը տեղի կունենա հայ նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ծննդյան 70 ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես:
Քանդակագործի կինը` Ալիս Ադամյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած Բենիկ Պետրոսյանը շատ վաղ է հեռացել կյանքից` 57 տարեկան հասակում, բայց հասցրել է թողնել «հսկայածավալ, եզակի ու ինքնատիպ ժառանգություն»: Հոբելյանական ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն քանդակագործի` ստեղծագործական տարբեր շրջանների ու ժանրերի աշխատանքներից նմուշներ:
Ալիս Ադամյանը նկատեց, որ ճիշտ է` հայ իրականության մեջ Բենիկ Պետրոսյանը հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր, սակայն նրա արվեստը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ եւ հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկար, գրաֆիկա, ձուլածո եւ կոփածո աշխատանքներ, կերամիկա, ձեւավորում եւ այլն: «Այսօր արվեստագետի ստեղծագործությունները գտնվում են անմխիթար պայմաններում:
Պարզապես օրհասական է դրանց պահպանման խնդիրը` անվտանգության, ջեռուցման, օդափոխության անհրաժեշտ համակարգերի բացակայության պատճառով»,- ասաց Ա. Ադամյանը` ավելացնելով, որ բազմիցս անդրադարձ է եղել թանգարան բացելու խնդրին, բայց մինչեւ հիմա հարցն առկախ է: Արվեստագետի կնոջ խոսքով` «Բենիկ Պետրոսյան-70» ցուցահանդեսը եւս մեկ առիթ է թանգարանի հարցը բարձրաձայնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
