Քննարկել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերությունները
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 22, 2010 10:43
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 18-ին Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեիներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի, Կենտրոնական կոմիտեի անդամներ Քրիս Գյուլջյանի և Վարուժ Ուրֆալյանի, Հայօգնության միության Ամերիկայի արևմտյան շրջանի ատենապետուհի Արուսյակ Մելքոնյանի, «Համազգային» միության ԱՄՆ արևմտյան շրջանային վարչության ներկայացուցիչ Վիգեն Հաբոյանի և «Հոմենետմեն» ԱՄՆ արևմտյան շրջանային վարչության ատենապետ Գառնիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերություններին, հանրապետությունում սոցիալ-տնտեսականիրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը` այն համարելով հայ ժողովրդի և նրա պետականության առջև ծառացած խնդիրները լուծելու ամենաարդյունավետմիջոցներից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը ԼՂՀ Նախագահը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյանթեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգայինկենտրոնական և թեմական վարչության անդամների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության և Հայրենիքիհետ կապերի ամրապնդման գործում: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներինԼՂՀ-ը սատարելու համար` նշելով, որ Արցախում մշտապես զգում են Սփյուռքի մեր հայրենակիցների հոգատար վերաբերմունքը:
Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ պատվիրակության անդամները, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս ԳրիգորՀովհաննիսյանը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, բարերարներ, քաղաքական և հասարակական գործիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
