Վագրերին փրկելու համար կծախսվի $300 միլիոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2010 23:08

Թույլ չտալ  վագրերի վերացումը,այսպիսին էր միջազգային վագրային ֆորումի նպատակը,որը կայացավ Սանկտ-պետերբուրգում: 13 երկրների ներկայացուցիչները փնտրում էին հազվագյուտ այդ կենդանիների բազմացումը վերականգնելու ձևեր: Դա կնստի երեք հարյուր միլիոն դոլարից ավել ու կտևի 12 տարի:

Փորձագետները գտնում են ,որ վիճակը կատաստրոֆիկ է,երկրագնդի վրա վայրի վագրերը մոտ երեք հազար է`30 անգամ քիչ քան 100 տարի առաջ, որոշ տեսակներ մի քանի տարուց լրվ կվերանան:

Վագրերին սպանում են ոչ միայն մորթու համար,այլև անօրինական գործածում են այսպես կոչված ժողովրդական բժշկության մեջ: Միևնույն ժամանակ արագորեն վերանում է վագրերի ապրելու միջավայրը`կտրվում են անտառները,վերանում է որսը և նրանք դադարում են բազմանալ:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply