Շերն իր ձեռքերի եւ ոտքերի դրոշմն է թողել Հոլիվուդի ծառուղում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 21, 2010 12:01
Գերաստղ Շերը, ով արժանիորեն վաստակել է «պոպ-երաժշտության աստվածուհի» տիտղոսը, հավերժորեն դրոշմվել է Հոլիվուդում։
Նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում կայացել է Հոլիվուդի ծառուղում՝ Գրաումանի չինական հայտնի թատրոնի դիմաց բետոնի մեջ նրա ձեռքերի եւ ոտքերի հետքը թողնելու արարողությունը։
Չինական թատրոնը բացվել է 1927 թվականի մայիսի 18-ին։ Այն տեղակայված է Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Թատրոնի դիմաց հարվերժանալու պատվին քիչ աստղերն են արժանացել՝ Ֆրենկ Սինատրան, Քլինթ Իսթֆուդը, Ջեկ Նիկոլսոնը եւ այլոք։






Facebook
Tweet This
Email This Post
