Մեքսիկացի բռնցքամարտիկ Մարկո Անտոնիո Նազարեթը մահացել է նոկաուտով պարտվելուց չորս օր անց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2009 15:45

marco-antonio-nazaretՄեքսիկացի  Մարկո Անտոնիո Նազարեթը մահկանացուն է կնքել իր հայրենակից Օմար Չավեսի հետ հանդիպում անցկացնելուց հետո. այդ մասին տեղեկացնում է  «fightnews.com» կայքը:

Հուլիսի 18-ին Նազարեթը 4-րդ ռաունդում պարտվել էր նոկաուտով: Գլխին հարված ստանալուց հետո նա վայր էր ընկել, սակայն կարողացել էր բարձրանալ: Այսուհանդերձ, ռինգի իր անկյունը հասնելուց հետո բռնցքամարտիկն ուշագնաց էր եղել,  և նրան տեղափոխել էին Պուերտո Վալլարտա քաղաքի հիվանդանոց ու վիրահատել: Վիրահատությունը տևել էր 3 ժամ:

4 օր շարունակ բժիշկները պայքարում էին մարզիկի կյանքը փրկելու համար, սակայն անկարող էին նրան օգնել:

Նազարեթը 23 տարեկան էր: նա 2008 թ. մրցել էր Չավեսի հետ և 4 ռաունդանոց մրցամարտում հակառակորդին զիջել էր միավորներով:

Նազարեթը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 8 մրցամարտ և տարել էր 4 հաղթանակ, որից 3-ը` նոկաուտով: Բռնցքամարտիկը 4 պարտություն էր կրել, որից 3-ը`նոկաուտով:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply