Թռչնագրիպը վերադարձել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 20, 2010 19:38

5 տարվա  ընդմիջումից հետո Թայվանում մարդկանց մոտ կրկին թռչնագրիպի (A/H5N1) դեպք է գրանցվել: 

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ,  հիվանդացել է մի կին, ով վերադարձել է Չինաստանից: 

Մասնագետները նշում են, որ բարեբախտաբար, դա թռչնագրիպի ավանդական տեսակն է, երբ վարակը փոխանցվում է թռչնից մարդուն, այս դեպքում մարդը մարդուն չի վարակում: 

Նշենք, որ այս տարի թռչնագրիպի ավելի քան 20 դեպք է գրանցվել Եգիպտոսի, Վիետնամի ու Ինդոնեզիայի բնակիչների մոտ: Բացի այդ, տեղեկատվություն կա, որ հիվանդությունը գրանցվել է նաև մի քանի երկրների` Բանգլադեշի, Հնդկաստանի, Իզրայելի և Նեպալի ընտանի ու վայրի թռչունների մոտ:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply