Օբաման շնորհակալություն հայտնեց Սահակաշվիլուն Աֆղանստանում օգնելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 20, 2010 19:36
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լիսաբոնում Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն “պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը”: Նա նաև “շնորհակալություն է հայտնել Վրաստանին Աֆղանստանում իրականացված միջազգային առաքելության մեջ ունեցած մեծ ավանդի համար”: Բացի այդ, ինչպես ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, “երկու ղեկավարները քննարկել են Վրաստանի կառավարության ջանքերը քաղաքականության, տնտեսության և պաշտպանության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ժողովրդավարության, կայունության և Վրաստանի բարգավաճման հարցերը”:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ






Facebook
Tweet This
Email This Post
