Թուրքմենբաշիում կկանգնեցնեն Լատվիայի նախագահ Ուլմանիսի հուշարձանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2010 19:26

Թուրքմենիայի Թուրքմենբաշի (նախկին Կրասնովոդսկ) քաղաքում որոշել են առաջիկա երկու տարում կանգնեցնել հուշարձան Լատվիայի նախապատերազմյան նախագահ Կարլիս Ուլմանիսի  հիշատակին: Որոշումը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսինն է: Պայմանավորվածությունը Թուրքմենստանի նախագահի հետ ձեռք է բերվել 2008 թ.:  Ուլմանիսը, որ աքսորվել էր իր երկրից, 1942 թ.  մահացել է այդ քաղաքում: Նրա գերեզմանի տեղն անհայտ է:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply