Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է վաճառել իր ավտոմեքենաները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2010 19:23

Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է աճուրդի հանել իր ծառայողական ավտոմեքենաները. Այս մասին հաղորդում է “Նովոստի Գրուզիա” գործակալությունը: Այս որոշումն ընդունվել է տնտեսման ծրագրի շրջանակներում: Պաշտոնյաներին առանց մեքենաների չեն թողի, նրանց համար ավելի էժան մեքենաներ կգնվեն, իսկ գնի տարբերությունը  կմտնի քաղաքի բյուջեն:

Աճուրդի է հանվել 8 մեքենա, ներառյալ` քաղաքապետի Audi A8-ը:  Նախատեսված է նաև 10 տոկոսով իջեցնել պաշտոնյաների աշխատավարձը, նաև կրճատել աշխատակիցների թիվը:

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply