Հայազգի գրոյսմաստերը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցնում է 2-7-րդ տեղերը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 23, 2009 15:45
Դանիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում երևանցի Գաբրիել Սարգսյանը հաղթել է նորվեգացի Յոն Լյուդվիգ Համմերին:
Հայաստանցի գրոսմայստերը 5,5 միավորով մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 2-7-րդ տեղերը:
Սարգսյանը մրցաշարում ունեցել է 5 հաղթանակ և մեկ պարտիա էլ ոչ ոքի է խաղացել:
Մրցաշարի միանձնյա առաջատարը Շվեդիայի ներկայացուցիչ Յոնի Հեկտորն է, որն իր բոլոր հանդիպումներն ավարտել է հաղթանակով և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:






Facebook
Tweet This
Email This Post
