Չիլիում 33 կանայք արգելափակվել են հանքում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 20, 2010 19:16
Չիլիում 33 գործազուրկ կանայք իրենց բանտարկել են հողի մակերևույթից 800 մետր խորությամբ գնտվող մի հանքում:
Չիլիի լրատվամիջոցների փոխանցմամբ` հաշվի առնելով Չիլիի իշխանությունների այն հոգածությունը, որ ցուցաբերվեց ամիսներ առաջ հանքում արգելափակված և հրաշքով փրկված 33 հանքափորների նկատմամբ, կանայք նման կերպ ցանակնում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել նաև իրենց խնդիրների վրա:
Հիշեցնենք, որ Չիլիում 33 հանքափորներն օգոստոսի 5–ին տեղի ունեցած պայթյունից հետո արգելափակվել էին հողի մակերևույթից 700մ խորությամբ հանքում։ Երկար ժամանակ նրանց մասին որևէ տեղեկություն չկար, և միայն օգոստոսի 22–ին փրկարարներին հաջողվեց կապ հաստատել նրանց հետ՝ մատակարարելով սննդամթերք, դեղորայք, ջուր և հաստատելով տեսակապ։ Նրանք արգելափակված մնացին 69 օր, ինչը ռեկորդային է նման վթարների համար։






Facebook
Tweet This
Email This Post
