Դատարանը վճռական է տրամադրված
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 20, 2010 19:13
Ամերիկացի խորթ ծնողներին, որոնց մեղադրում են Վանյա Սկորոբոգատովի սպանության մեջ, կարող են դատապարտել մահապատժի: Նյու Յորքի դատարանը մերժել է գործը վերանայելու խնդրանքը 7-ամյա տղայի սպանությունը պակաս դաժան համարելու վերաբերյալ: Ռուսաստանի հյուպատոսարանում արդեն հայտարարել են, որ բավարարված են: Կրեյվեր ամուսինների դատավարության օրը դեռ որոշված չէ:
Վանյա Սկորոբոգատովը մահացել է մի տարի առաջ, բայց նոր-նոր է գործն ըստ էության քննվում: “Ես համոզված եմ, որ նրանք մեղավոր են: Չէ որ շրջակայքում ուրիշ մեծահասակներ չեն եղել, որոնք կարող էին նման կտտանքների ենթարկել խեղճ տղային”.- ասել է Ֆելիս Մետտի- Ջոնսոնը, ով որդեգրած երեխաների տանջանքների մասին գիտի ավելի, քան ուրիշ մեկը, քանի որ իր խորթ թոռանը` Վիտյա Տուլիմովին 2000 թ. սպանել են որդեգրողները: Այն ժամանակվանից Վիտյայի երկու եղբայրներն ապրում են Ֆելիսի հետ, որը, ի դեպ, դատարանում վկայություն է տվել սեփական որդու դեմ: Վերջինս 10 տարի նստել է բանտում:
Սակայն Կրեյվեր ամուսինների վրա սիստեմատիկ ոտնձգությունները երեխայի դեմ, ամենայն հավանականությամբ, շատ ավելի թանկ կնստեն:
Մայքլ և Նանետ Կրեյվերները 2003 թ. Չելյաբինսկից Պենսիլվանիա բերեցին երկու երեխայի` Վանյա և Դաշա Սկորոբոգատովներին: 7 տարի անց պարզվեց, որ տղային սովի են մատնել և գազանաբար ծեծել: Մահվանից հետո երեխայի մարմնի վրա 80 վնասվածք են հաշվել, ընդ որում 20-ը` գլխին: Իսկ Կրեյվերներն ասում են, թե տղան ինքն է իրեն խոշտանգել: Դաշան առայժմ ապրում է Մայքլի ծնողների մոտ:






Facebook
Tweet This
Email This Post
