Նոր Զելանդիայում 29 հանքափոր արգելափակված է հանքում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 20, 2010 19:08
Նոր Զելանդիայում պայթյունի վտանգի պատճառով փրկարարները չեն կարողանում իջնել գետնի տակ արգելափակված հանքափորների մոտ: Նրանց հետ առայժմ կապ չի հաստատվել: Գրեյմուտ քաղաքի շրջակայքում գտնվող հանքում պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին: Երկու լեռնագործ կարողացել է վեր բարձրանալ: Բայց ըստ վերջին տվյալների` գետնի տակ է մնացել 29 հանքափոր: Նրանց ճակատագիրն անհայտ է:






Facebook
Tweet This
Email This Post
