Միացրած հեռուստացույցի տակ քնելը վատացնում է տրամադրությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 20, 2010 19:05
Միացրած հեռուստացույցի տակ քունը հետազոտվող մկներին տխուր է դարձնում, դեպրեսիա առաջացնում: Եվ դա կախված չէ հեռուստատեսային հաղորդումների քանակից ու որակից: Օհայոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պնդում են, որ ուղեղի աշխատանքի խանգարման պատճառը սարքից ճառագող լույսն է: Այս տվյալները հրապարակվեցին երեկ Ամերիկայի նեյրոֆիզիոլոգների ընկերության ամենաամյա խորհրդաժողովի ժամանակ:
Պարզվում է, որ նույնիսկ նման թույլ լույսը խանգարում է առաջացնում ուղեղի այսպես կոչված գիպոկամպ գոտում, որը պատասխանատու է զգայական կառավարման համար: Այդ գոտում նկատվում է այն նյարդային վերջույթների թվի նվազում, որոնք մասնակցում են նյարդային ազդակների հաղորդմանը: Հետազոտության հեղինակները հիմա չեն կարող ասել, թե որքանով է դա ազդում առհասարակ ուղեղի վրա, բայց հետազոտություններն այս ուղղությամբ շարունակվում են, որովհետև հիմա շատերն են քնում հեռուստացույցի քնեցնող ձայնի կամ լուսամփոփի մեղմ լույսի տակ:






Facebook
Tweet This
Email This Post
