Մահվան օրը կարելի է իմանալ 77 տոկոսանոց ճշգրտությամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 20, 2010 19:02
Գիտնականները վերանայել են գենետիկական թեստի ճշգրտրությունը, որով կարելի է որոշել, թե կապրի արդյոք մարդը մինչև 100 տարի: Այն 100 տոկոսից ցածր է, բայց շատ ավելի բարձր է, քան ցանկացած այլ մեթոդի դեպքում:
Բոստոնի համալսարանի մասնագետներն ասում են, որ մարդու երկարակեցությունը կարելի է կանխատեսել ընդամենը 77 տոկոսի ճշգրտությամբ: Դրա համար անհրաժեշտ է հետազոտել նրա գենոմը: Առանձնահատուկ գեների առկայությամբ ու բացակայությամբ մասնագետները ընտրում են այն մարդկանց, ովքեր ենթակա չեն պաթոլոգիաների և վաղաժամ մահվան:
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 1000 մարդու ժառանգականության նյութը, ովքեր արդեն հասցրել են նշել իրենց 100-ամյակը: Նրանցից ոչ ոքի մոտ չի հայտնաբերվել հիվանդություններ պայմանավորող հատուկ գենը: Սենսացիոն արդյունքները հրապարակվել են կես տարի առաջ, այն ժամանակ գիտնականները կարծում էին, թե շճգրտությունը 100-տոկոսանոց է: Հիմա խոստովանում են, որ շատ էին ոգևորվել: Պարզվեց, որ ճշգրտությունը մեկ քառորոդով ցածր է` 77 տոկոս: Այսուհանդերձ, սա էլ ցնցող արդյունք է:






Facebook
Tweet This
Email This Post
