Այսօր կմրցեն «Գանձասար»-ն ու հոլանդական «Բրեդա»-ն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 23, 2009 15:41

Այսօր` 20:30-ին, Կապանի «Գանձասար»-ը Վազգեն Սարգսյան մարզադաշտում կմրցի հոլանդական «Բրեդա» ֆուտբոլային թիմի հետ. Եվրալիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղն է:

Հոլանդիայում հյուրընկալվելիս «Գանձասար»-ը պարտվել է 0:6 հաշվով: Քիչ է հավանական, որ մեր թիմը կարողանա 2 հանդիպումների ընդհանուր արդյունքով հաջորդ փուլում խաղալու իրավունք ստանալ:

Գրավախաղերի կազմակերպիչները մեր թիմի հաղթանակի համար բարձր` 7,2 գործակից են սահմանել: «Բրեդայի» հաղթանակի գործակիցն է` 1,35: Իսկ ահա, այս թիմերի մրցամարտի ոչ-ոքին գնահատվել է 4,6 գործակցով:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply