Չինաստանում ապրող շաքարախտով հիվանդների թիվն ամենամեծն է աշխարհում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 20, 2010 18:55

Ըստ Չինաստանի դիաբետիկների ընկերության հաղորդման, Չինաստանում գրանցված է ավելի քան 92 մլն մարդ, ովքեր գիտեն, որ դիաբետ ունեն: Հիվանդության մասին չիմացողների թիվը շատ ավելի մեծ է: Սա աշխարհում ամենամեծ թիվն է: Ընդհանուր հաշվով Չինաստանի բժշկական ծախսերի 13 տոկոսը` մոտ 25 մլրդ դոլար, գնում է դիաբետի բուժմանը:

– Դիաբետի բուժման արժեքը առաջիկա տասը-քսան տարվա ընթացքում անընդհատ կաճի, քանի որ այն մարդկանց մոտ, ովքեր ախտորոշում չեն անցել, լուրջ բարդություններ են առաջանում, որոնց բուժումը, անկասկած, շատ ավելի թանկ կնստի,- հայտնել է Չինաստանի դիաբետիկների ընկերության ղեկավար Ջի Լինոնգը:

Չինացիների առողջական խնդիրներն անմիջականորեն կապված են 1980-ական թթ. սկսված տնտեսական բումի հետ: Միլիոնավոր մարդիկ գյուղական վայրերից տեղափոխվեցին քաղաք, հեծանիվը փոխարինեցին ավտոմեքենայով, իսկ տնական կերակուրները` ֆաստ ֆուդի «ուտեստներով»:  Ըստ Չինաստանի առողջապահության նախարարության տվյալների` ներկայումս ավելի քան 60 մլն մարդ երկրում տառապում է ճարպակալումից և ևս 200 մլն-ը` ավելորդ քաշից:

Դիտվել է 1703 անգամ:
Print Friendly

Leave a Reply