Ամերիկացի անօթևանը վերադարձրեց տիրոջը ավելի քան 3 հազար դոլար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 20, 2010 18:52
Ամերիկացի գործազուրկ Դեյվ Թալլին միանգամից ճանաչում ձեռք բերեց այն դեպքից հետո, երբ վերադարձրեց տիրոջը պայուսակը, որում նոութբուք կար և 3300 դոլար: Լրագրողների շնորհիվ Թալլիին բնակարանով ու աշխատանքով ապահովելու համար դրամահավաք է սկսվել:
Թալլին պայուսակը գտել է Տեմպե քաղաքի (Արիզոնայի նահանգ) մետրոյի կայարաններից մեկում: Բացելով այն` նա տեսել է նոութբուքը և խոշոր գումարը: Թալլին պայուսակը տարել է սոցիալական աշխատող Սթիվեն Սփարքի մոտ, որը կարողացել է գտնել տիրոջը նոութբուքի կոշտ դիսկի վրա եղած տեղեկատվության շնորհիվ: Այդպես ահա ուսանող Բրայան Բելանգերը կարողացավ հետ ստանալ իր գույքը և դրամը, որը չէր բավականացնում ավտոմեքենա գնելու համար:
Բելանգերների ընտանիքն այս մասին հայտնել է լրագրողներին, և Թալլին արդեն 50 մարդու օգնություն է ստացել: Դեյվ Թալլին 2003-ից բուժվել է ալկոհոլամոլությունից: 1999 թ. նա զրկվել է վարորդական իրավունքից ոչ սթափ վիճակում մեքենա քշելու համար:
– Դա իմ փողը չէր: Ես չեմ այն աշխատել: Եթե ես այլ կերպ վարվեի, չեմ կարծում, որ կկարողանայի հանգիստ ապրել,- բացատրել է Թալլին:






Facebook
Tweet This
Email This Post
