Իրավիճակը Հաիթիում անկառավարելի է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2010 18:45

Հաիթիում նրանք, ովքեր կենդանի են մնացել հզոր երկրաշարժից և մրրիկից հետո, հիմա մահանում են խոլերայի համաճարակից: Փողոցներում չեն դադարում անկարգությունները: Հիվանդության տարածման համար մեղադրում են ՄԱԿ-ի Նեպալի առաքելությանը:  Խաղարարարների վրա քարեր են շպրտում, բողոքավորները այրում են մարդասիրական բեռները:  Միջազգային կազմակերպությունները հետ են դարձում օգնությունը: Եվ այս ամենը տեղի է ունենում երկրի նախագահական ընտրությունների նախօրեին:

Խոլերայի հետ կապված ընդվզումը Պորտ- օ -պերնսում փորձում են ճնշել արցունքաբեր գազով, բայց հնարավոր է դա արդյոք, եթե փողոցներում փոխհրաձգություն է, իսկ ոստիկանների ճանապարհին բարիկադներ են կառուցված,  որոնք չեն երևում վառվող անվադողերի թանձր ծխի մեջ:  Քարեր են նետվում խաղաղապահների մեքենաների ուղղությամբ, քանի որ կասկած կա, որ հենց “կապույտ սաղավարտավորներն” են Նեպալից վարակը բերում կղզի: Այս լուրերը ՄԱԿ-ում հերքում են, բայց թե որտեղից է խոլերան տարածվել Հաիթիում, ոչ ոք պաշտոնապես չի բացատրում:

Խոլերան 1100 մարդու կյանք կխլի, անկարգություններում էլ մահացել է երկու հոգի: Հիվանդության առաջին բռնկումից հետո, որը արձանագրվեց հոկտեմբերին Արտիբոնիտ գետի մոտ, այժմ այն արձանագրվում է երկրի բոլոր տասը շրջաններում:  Հիվանդության առջև անօգնական են ճամբարները, որտեղ խիտ ու առանց սանիտարական պայմանների տեղավորված են երկրաշարժից տուժած հաիթցիները: Բժիշկների ճանապարհին բարիկադներ են կանգնեցված, որոնք, ինչպես խոստովանում են բժիշկները, բազմապատկում են զոհերի թիվը:

Հազիվ թե իրավիճակը փոխվի, եթե խմելու ջրի և բժշկական օգնության իսպառ բացակայության պայմաններում հաիթցիները թալանում ու այրում են ՄԱԿ-ի պարենի պահեստը` ոչնչացնելով 500 տոննա մթերք:  ՄԱԿ-ի առաքելությունը հանում է մարդասիրական օգնության չվերթները, կրճատում ջրի մաքրման աշխատանքները:  Դիակները մնում են փողոցներում:

Զանգվածային անկարգություններ, բարերարների փախուստ, 19 հազար վարակվածներ, հզոր մրրիկի հարված: Երկրում, որտեղ մի շաբաթ անց նախագահական ընտրություններ են լինելու, համատարած քաոս է թագավորում:

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply