Մարգարյանը գոհ է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 20, 2010 13:47

Պերուի հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Մարգարյանը գոհ է  իր թիմի անցկացրած ընկերական վերջին հանդիպման արդյունքից (1:1): Ուրուգվայում բնակվող մեր հայրենակցի գլխավորած ընտրանին այդ հաշվով է ավարտել խաղը Կոլումբիայի հավաքականի հետ: Մարգարյանը պարզաբանել է, որ թիմը կարճ ժամանակ է ունեցել նախապատրաստվելու համար: Պերուի հավաքականը պետք է մասնակցի Ամերիկայի 2011 թվականի գավաթի խաղարկությանը, որը մեկնարակելու է հունիսին Արգենտինայում: Մրցաշարին լավ նապատրաստվելու համար  Մարգարյանը նախատեսել է, որ իր թիմը ևս 5-6 ընկերական խաղ անցկացնի: Նրա գլխավորությամբ Պերուի ընտրանին  արդեն  5 հանդիպումէ անցկացրել: Այն դրանցից 3-ում հաղթել է  (Կանադա` 2:0, Ճամայկա` 2:1, Կոստա Ռիկա` 2:0), մեկ խաղ ավարտել է  ոչ-ոքի և զիջել Պանամայի ընտրանուն` 0:1:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply