Մայա Պլիսեցկայան տոնում է իր ծննդյան 85-ամյակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 20, 2010 13:01

Աշխարհահռչակ բալետի պարուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մայա Պլիսեցկայան այսօր՝ նոյեմբերի 20-ին, տոնում է իր ծննդյան տարեդարձը՝  «Պետության առջեւ ունեցած ծառայության» համար նախագահական չորրորդ աստիճանի պարգեւով: Ծննդյան կապակցությամբ Մեդվեդեւը նաեւ շնորհավորական հեռագիր է ուղարկել Պլիսեցկայային:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է աշխարհահռչակ պարուհու 85-ամյակը: Նա հայտնի է իր «Կարապի լիճ», «Քնած գեղեցկուհի», «Քարե ծաղիկը» պարային պարտիաներով, սոցիալիստական աշխատանքի հերոս է, Լենինյան մրցանակի դափնեկիր, «Տրիումֆ» եւ «Ռուս ազգային Օլիմպ» մրցանակների դափնեկիր, «Պետության առջեւ ունեցած ծառայության համար» 3, 2, 1 աստիճանի շքնանշանակիր: Նրա անունով է կոչվել 4626 մոլորակը:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply