8 եւ 7 նիշերի համընկնմամբ հատուկ համար պարունակող կտրոններ ունեցողներին պարտադիր տրամադրվելու է մեկական ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 20, 2010 12:58

ՀԴՄ կտրոնների հատուկ համարներով վիճակահանության արդյունքում 2011 թ-ի հունվարից շահող կհամարվեն նաեւ այն կտրոնները, որոնց հատուկ համարի 2 եւ ավելի նիշերն առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին: Մեկ համընկնման համար պարգեւավճարը կազմելու է 500 դրամ, իսկ հատուկ համարի առաջին եւ վերջին նիշերից սկսած` միաժամանակ երկու համընկնումների համար` 1000 դրամ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից, վիճակահանության արդյունքում 8 եւ 7 նիշերի համընկնմամբ հատուկ համար պարունակող կտրոններ ունեցողներին, անկախ նրանց թվաքանակից, պարտադիր տրամադրվելու է մեկական ավտոմեքենա եւ համապատասխանաբար 1 մլն եւ 100 հազար դրամ պարգեւավճար:

Յուրաքանչյուր վիճակահանությանը տրամադրվելու է 10 ավտոմեքենա: 8 եւ 7 նիշերի համընկնմամբ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրվելու են համապատասխանաբար 6 եւ 5 թվերի համընկնմամբ շահած` գործարքի առավելագույն արժեք ունեցող կտրոն ունեցող անձանց: 6, 5, 4 եւ 3 թվերի` առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ շահողները համապատասխանաբար կստանան 50 հազար, 20 հազար, 5 հազար եւ 2 հազար դրամ պարգեւավճար:

Դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը: Դրա փոխարեն նախատեսվում է, որ 2011 թ-ի հունվար ամսվա վիճակահանությանը մասնակցելու են 2010 թ-ի հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները: Այդ կապակցությամբ 2011 թ-ի հունվար ամսվա վիճակահանությանը կհատկացվի երեսուն ավտոմեքենա:

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply