Կան զոհեր և վիրավորներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 20, 2010 12:12

Նոյեմբերի 19-ին ժամը 24.00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ: Կան զոհեր և վիրավորներ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ըստ նախաքննության արդյունքում ճշտված տեղեկությունների նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

Ի լրումն նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ տարածված հաղորդագրությունների` ԼՂՀ ՊԲ լրատվության ու քարողզչության բաժինը տեղեկացնում է, որ առաջ են քաշվել մի քանի վարկածներ, կատարվել են առաջին անհետաձգելի քննչական աշխատանքներ: Ըստ նախաքննության արդյունքում ձեռքբերված տվյալների` հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ <<երկու և ավելի անձանց սպանություն>> կետով: Նախաքննությունը շարունակվում է:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 1867 անգամ:
Print Friendly

Leave a Reply