«Ոսկե ծիրանը» անիվների վրա դեպի Ղարաբաղ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ | Աննա Մուրադյան | November 20, 2010 12:07
Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշիում մեկնարկեց «Ոսկե ծիրան անիվների վրա» փառատոնը: Ցուցադրվում է 7 ֆիլմ, այդ թվում Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան», Անրի Վեռնոյի «Սիցիլիացիների կլանը», Գովորուխինի «Ուղևորը» և այլ ֆիլմեր:
Փառատոնը ներկայացնում են «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսյոր Վիգեն Չալդրանյանը, ում «Լռության սիմֆոնիայով» էլ Շուշիում մեկնարկեց փառատոնը: Շուշիում ֆիլմերը ցուցադրվում են Նարեկացի կենտրոնում: Ռեժիսորն, ի դեպ, Ղարաբաղում է առաջին անգամ:
Փառատոնի մեկնարկն ուղեկցվեց ցուցահանդեսի բացմամբ և «Էդիտ պրինթ» հրատարաչական կազմակերպության ցուցահանդեսով:
Հայաստանից 10 նկարիչներ եղել են Ղարաբաղի տարբեր վայրերում և կտավի վրա փոխադրել Քարվաճառը, Դրմբոնը, Մարտակերտն ու Գանձասարը… Ակցիան ֆինանսավորել են Լևոնի Սարգսյանի «Փյունիկ» հիմնադրամն և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:
«Ոսկե ծիրանը» Ղարաբաղում է արդեն չորրորդ տարին, իսկ երկրորդ տարին է, որ ֆիլմեր ցուցադրվում են նաև Շուշիում:






Facebook
Tweet This
Email This Post
