Նշանակվել են Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 19, 2010 23:59

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մուկուչյանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահի լիազորությունները:

Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով նշանակվել են Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ:
Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ են նշանակվել`
Աշոտ Աբովյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները.
Արթուր Առաքելյանը`դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները.
Հովսեփ Բեդևյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները.
Գալուստ Ղարիբյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները.
Աշոտ Սարգսյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները.
Լարիսա Սոսյանը` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:

Սույն հրամանագրերն ուժի մեջ են մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից:

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply