Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են համատեղ արբանյակ բաց թողնելու հարցը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 19, 2010 21:16

Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապի ոլորտում համագործակցության մասին քննարկում է ծավալվել Ռուսաստանի Կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարար Իգոր Շեգոլեւի եւ Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի միջեւ:

Հանդիպման ընթացքում քննարկվել  է վերջերս ձեռք բերված պամանավորվածությունը` օպերատորների հետ ռոումինգի գներն իջեցնելու վերաբերյալ: Նա հայկական պատվիրակությանը խնդրել է վերահսկել այդ գործընթացը եւ ձեռք բերված համաձայնությունների իրականացումը: Նրանք մեծ ուշադրություն են հատկացրել հատուկ կապի եւ փոստային ոլորտում համագործակցության զարգացմանը:

Առանձին քննարկվել է Հայաստանի մասնակցությունը արբանյակային կապի հետ կապված ծրագրերին:

Շեգելյովը նշել է, որ ներկայումս Ռուսաստանում ընթանում է արբանակային խմբավորման թարմացում: Նրա խոսքով, կարեոր է գնահատել համագործակցության հեռանկարները կոմերցիոն ընկերությունների եւ պետական օպերատորների ներգրավվման համար:

Շեգելյովը նշել է, որ առաջին հերթին պետք է կողմոնորոշվել թե ի՞նչ արբանյակային տեխնոլգիաներ են հետաքրքրում հայկական կողմին` կապ, հատուկ կապ, հեռուստատեսություն, ռադիո, բջջային կապ, թե` ինտերնետ:

http://news.am

Դիտվել է 1350 անգամ:
Print Friendly

Leave a Reply