ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը Լոնդոնում կազմակերպել է բարեգործական համերգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 19, 2010 20:21
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմինն անցկացվեց իր առաջին դրամահավաք-ռադիոթոնը
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ուրուգվայի նորաբաց տեղական մարմինն այս տարի միացավ Հիմնադրամի ամենամյա դրամահավաք մարաթոնին` նոյեմբերի 14-ին անցկացնելով իր անդրանիկ ռադիոթոնը:
Շուրջ երկու տասնյակ երիտասարդ կամավորականներ Ուրուգվայում հեռարձակվող ՙԿոմիտաս ռադիոժամի՚ ուղիղ եթերի ընթացքում գրանցում էին մեր հայրենակիցների նվիրատվության խոստումները: Իրենց ոգեւորիչ կոչերով եթերում հանդես եկան Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը (նստավայրը` Արգենտինա), ուրուգվահայ համայնքի առաջնորդ, Հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմնի պատվավոր նախագահ Գերշ. Տ. Հակոբ Արք.Գըլընճեանը, տեղական մարմնի վարչության անդամներ:
ՙՄեր նպատակն է ուրուգվահայ համայնքի օգտակար մասնակցությունը բերել մայր հայրենիքի կենսական նշանակություն ունեցող համահայկական այս նախաձեռնությանը: ՙԿոմիտաս ռադիոժամի՚ հետ համագործակցությունը խթան հանդիսացավ, որպեսզի առաջիկա տարում կրկնենք եւ ավանդույթ դարձնենք հայրենիքի եւ Արցախի հզորացմանը միտված այս ծրագիրը՚,- հայտնում է Հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմնի վարչությունը:
Ռադիոթոնից հավաքագրված գումարը Հիմնադրամի դրամահավաք մյուս միջոցառումների արդյունքների հետ միասին կներառվի Հեռուստամարաթոն 2010-ի վերջնարդյունքում:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ






Facebook
Tweet This
Email This Post
